Գեյթսը զգուշացնում է՝ համաճարակը կարող է դանդաղեցնել այլ հիվանդությունների դեմ պայքարը
https://parstoday.ir/hy/news/world-i122788-Գեյթսը_զգուշացնում_է_համաճարակը_կարող_է_դանդաղեցնել_այլ_հիվանդությունների_դեմ_պայքարը
Covid-19-ի համաճարակը խափանումներ է առաջացնում առողջապահական համաշախարհային մատակարարումների շղթայում՝ դանդաղեցնելով այլ հիվանդությունների, այդ թվում՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 12, 2020 05:42 Asia/Tehran
  • Գեյթսը զգուշացնում է՝ համաճարակը կարող է դանդաղեցնել այլ հիվանդությունների դեմ պայքարը

Covid-19-ի համաճարակը խափանումներ է առաջացնում առողջապահական համաշախարհային մատակարարումների շղթայում՝ դանդաղեցնելով այլ հիվանդությունների, այդ թվում՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարը։

Այս մասին, CNN փոխանցմամբ, ասել է միլիարդատեր, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը։

ՁԻԱՀ-ին նվիրված միջազգային կոնֆերանսին ելույթ ունենալիս Գեյթսը հայտնել է, որ ՄԱԿ-ի և Համաշխարհային ֆոնդի կանխատեսումներով, այդ խափանումները կարող են պատճառ դառնալ, որ միայն Աֆրիկայում համապատասխան բուժումից զրկվի 100,000 մարդ։

Նա զգուշացրել է, որ եթե դեղերը և պատվաստանյութերը շուկա մտնեն բարձր գներով և ոչ թե տրվեն նրանց, ովքեր ունեն դրանց կարիքը, մարդկությունը կունենա ավելի երկար, անարդարացի և մահացու պանդեմիա։

«Մեզ անհրաժեշտ են առաջնորդներ՝ հավասարության հիմքի վրա հատկացումներ անելու բարդ որոշումներ կայացնելու նպատակով»,- ասել է նա։

panarmenian.net