Կոնգրեսը կրկին փորձում է սահմանափակել Իրանի նկատմամբ Թրամփի պատերազմական լիազորությունները
Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովը հաստատել է երեք փոփոխություն՝ կապված Իրանի նկատմամբ նախագահ Դոնալդ Թրամփի լիազորությունները սահմանափակելու հետ:
Հիլ կայքի հաղորդման համաձայն, երեք փոփոխությունները ներկայացրել է Կալիֆոռնիայի դեմոկրատ կոնգրեսական Բարբարա Լին:
Առաջին և երկրորդ փոփոխությունների նպատակն է կրճատել 2001 և 2002 թվականներին սահմանված լիազորությունները, կապված ռազմական ուժի կիրառման հետ:
Առաջին փոփոխությունը, որը վերաբերում է 2001-ին, հաստատվել է 30 կողմ և 22 դեմ ձայներով, իսկ երկրորդ փոփոխությունը՝ բանավոր քվեարկությամբ:
Երրորդ փոփոխությունը վերաբերում է Իրանի դեմ ռազմական գործողությունների ֆինանսավորման արգելքին, եթե այդ կապակցությամբ չլինի Կոնգրեսի համաձայնությունը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի քայլերը վերջին ամիսներին սրել են լարվածությունն Իրանի հետ:
ԱՄՆ օրենսդիրները մի քանի ամիս առաջ նույնպես ընդունել էին Իրանի նկատմամբ Թրամփի ռազմական լիազորույունները սահմանափակող բանաձևը, որը սակայն վետոի ենթարկվեց նախագահի կողմից: