ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքննարկի Բաքվին պաշտպանական սարքավորումներ չուղարկելու հարցը
https://parstoday.ir/hy/news/world-i122955-ԱՄՆ_Ներկայացուցիչների_պալատը_կքննարկի_Բաքվին_պաշտպանական_սարքավորումներ_չուղարկելու_հարցը
Վերջին տարիներին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակումներից հետո ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է քննարկել մի շարք փոփոխություններ, որոնցից մեկը նախատեսում է արգելափակել պաշտպանական սպառազինությունների մատակարարումը Ադրբեջանին: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 15, 2020 06:22 Asia/Tehran
  • ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքննարկի Բաքվին պաշտպանական սարքավորումներ չուղարկելու հարցը

Վերջին տարիներին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակումներից հետո ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է քննարկել մի շարք փոփոխություններ, որոնցից մեկը նախատեսում է արգելափակել պաշտպանական սպառազինությունների մատակարարումը Ադրբեջանին: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը:

«Կապված նրա հետ, որ Ադրբեջանը մեծացնում է միջսահմանային հարձակումները, այս փոփոխությունները Կոնգրեսին հնարավորություն են տալիս զսպել Ալիեւի ագրեսիան»,-ասել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

«Քանի որ երկուշաբթի տեղի է ունենալու այդ փոփոխությունների վերաբերյալ քվեարկությունը, մենք խնդրում ենք մեր ընկերներին ու կողմնակիցներին դիմել իրենց ամերիկացի օրենսդիրներին՝ խնդրելով կողմ քվեարկել կոնգրեսականններ Բրեդ Շերմանի եւ Ֆրենկ Փալոունի կողմից առաջարկված այդ փոփոխություններին»,-ասել է նա:

Ըստ աղբյուրի, 2021 թվականին պետական պաշտպանության մասին օրենքի այս փոփոխություններում նշվում է. «Ոչ մի միջոց, որոնք նախատեսված են այս օրինագծով, չեն կարող օգտագործվել Ադրբեջանին պաշտպանական սարքեր կամ ծառայություններ փոխանցելու համար»: Նշվում է նաև, որ Ադրբեջանի կառավարությունը մշտապես սպառնացել է հարվածել ցանկացած քաղաքացիական օդանավի, որը կթռչի Ստեփանակերտ կամ Ստեփանակերտից:

Այս փոփոխությունների վերաբերյալ քվեարկությունը տեղի է ունենալու հուլիսի 20-ին:

Verelq.am