ԱՄՆ-ի ոստիկանության ավտոմեքենան հրկիզվել է այդ երկրի գերագույն դատարանի առջև
https://parstoday.ir/hy/news/world-i123025-ԱՄՆ_ի_ոստիկանության_ավտոմեքենան_հրկիզվել_է_այդ_երկրի_գերագույն_դատարանի_առջև
ԱՄՆ ոստիկանության բռնարարքների դեմ զանգվածային բողոքի ցույցերի ընթացքում ոստիկանության մի ավտոմեքենա հրկիզվել է գերագույն դատարանի շենքի առջև:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 16, 2020 13:22 Asia/Tehran

ԱՄՆ ոստիկանության բռնարարքների դեմ զանգվածային բողոքի ցույցերի ընթացքում ոստիկանության մի ավտոմեքենա հրկիզվել է գերագույն դատարանի շենքի առջև:

Ռոյթերս լրատվական գործակալության հետ ճեպազրույցի ժամանակ, ԱՄՆ գերագույն դատարանի խոսնակը հայտարարել է.«Ոստիկանության առանց  պատկերանշանի մեքենան հուլիսի 15-ին հրկիզվել է գերագույն դատարանի շենքի առջև,  իսկ հրդեհի հետևանքով վնասվել է դատարանին պատկանող մեկ այլ մեքենա»:

Այն անձը, ով մեքենան հրկիզել է, վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց,-հայտնել է  ոստիկանությունը:

Մայիսի 25-ին ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգի Միննեապոլիս քաղաքում  սպիտակամորթ ոստիկանի կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո,զանգվածային բողոքի ցույցեր են ընթանում ԱՄՆ-ում և աշխարհի այլ երկրներում: Ցուցարարները դատապարտում են ԱՄՆ ոստիկանության ռասիստական վարքագիծը: