ԱՄՆ-ի ոստիկանության ավտոմեքենան հրկիզվել է այդ երկրի գերագույն դատարանի առջև
ԱՄՆ ոստիկանության բռնարարքների դեմ զանգվածային բողոքի ցույցերի ընթացքում ոստիկանության մի ավտոմեքենա հրկիզվել է գերագույն դատարանի շենքի առջև:
Ռոյթերս լրատվական գործակալության հետ ճեպազրույցի ժամանակ, ԱՄՆ գերագույն դատարանի խոսնակը հայտարարել է.«Ոստիկանության առանց պատկերանշանի մեքենան հուլիսի 15-ին հրկիզվել է գերագույն դատարանի շենքի առջև, իսկ հրդեհի հետևանքով վնասվել է դատարանին պատկանող մեկ այլ մեքենա»:
Այն անձը, ով մեքենան հրկիզել է, վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց,-հայտնել է ոստիկանությունը:
Մայիսի 25-ին ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգի Միննեապոլիս քաղաքում սպիտակամորթ ոստիկանի կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո,զանգվածային բողոքի ցույցեր են ընթանում ԱՄՆ-ում և աշխարհի այլ երկրներում: Ցուցարարները դատապարտում են ԱՄՆ ոստիկանության ռասիստական վարքագիծը: