Մամուլի Տեսություն 14-04-2016
Ցավալի ու զավեշտական է պաշտոնական արարողակարգով Սաուդյան ռեժիմի ղեկավարին դիմավորելը ,ով անցած մեկ տարվա ընթացքում Եմենում սպանել է հազարավոր մարդկանց:
«Ջոմհուրի Էսլամի»
Թուրքիան և Սաուդյան Արաբիան ջանքեր են գործադրում տարածաշրջանային մեկուսացումից դուրս գալու համար
Սաուդյան Արաբիայի թագավորի Թուրքիա կատարած այցը միտված է Անկարային ու Ռիադին դուրս բերել տարածաշրջանային մեկուսացումից։
Թեհրանում լույս տեսնող Ջոմհուրի Էսլամի թերթի վերլուծական հոդվածում ասված է․-«Թուրքիան տարածաշրջանում կրած ծանր պարտությունների պատճառով փորձում է Ռիադի հետ իր հարաբերություններն ընդլայնված ներկայացնելով քողարկել իր տարածաշրջանային մեկուսացումը»։
Թուրքիայի նախագահ՝ Ռեջեբ Թայիբ Էրդողանը աչք է հառել Ռիադի նավթային դոլարներին և Ալե Սաուդյան ռեժիմն էլ տարածաշրջանում իր գործած ոճիրների պատճառով ծանր իրավիճակում է գտնվում;
Ցավալի ու զավեշտական է պաշտոնական արարողակարգով Սաուդյան ռեժիմի ղեկավարին դիմավորելը ,ով անցած մեկ տարվա ընթացքում Եմենում սպանել է հազարավոր մարդկանց և երկրի ներսում էլ ճնշում է ցանկացած քննադատական ձայն»,գրել է Ջոմհուրի էսլամի թերթը։
«Էըթեմադ»
Սաուդյան Արաբիայի բացասական դերը Իսլամական համագործակցության կազմակերպության բնույթը փոխելու հարցում
Սաուդյան Արաբիայի բացասական քաղաքականությունները և Իսլամական համագործակցության կազմակերպությունում այդ երկրի ներազդեցությունը փոխել են Իսլամական կազմակերպության գործունեության բնույթը;
Թեհրանում լույս տեսնող «Էըթեմադ» թերթն իր այսօրվա վերլուծականում գրել է․-«Իսլամական համագործակցության կազմակերպությունը կորցրել է իր նախնական բնույթը և դարձել է որոշ երկրների նպատակներին ծառայող կառույց»։
«Իսլամական համագործակցության կազմակերպությունը ,որպես Իսլամ աշխարհի ձայնը ներկայացնող կառույց հիմնադրվեց իսլամական երկրների շահերը պաշտպանելու և միջազգային խաղաղության մակարդակը բարձրացնելու համար,բայց ներկայումս իսլամական երկրների միջև կոնսենսուսի բացակայությունն այդ կազմակերպությանը հեռացրել է Միջին Արևելքի այսօրվա խնդիրներից», գրում է Էըթեմադ թերթը։
«Այն դեպքում ,երբ Միջին Արևելքը ներքաշվել է ահաբեկչական խմբերի ստեղծած ճգնաժամում Իսլամ աշխարհում բացակայում է միասնությունը»,-ասված է թերթում։
Այն դեպքում երբ Սիրիայի ,Իրաքի, Եմենի , Աֆղանստանի ու Պակիստանի մուսուլման բնակիչները փախչում են դեպի Եվրոպայի սահմանները, արևմտյան ծայրահեղականներն Իսլամի անվան ներքո ոճրագործություններ են թույլ տալիս, Պաղեստինյան հարցը ,որպես Իսլամ աշխարհի գերակայություն մոռացության է մատնվում և Իսլամական համագործակցության կազմակերպության որոշ անդամներ նպաստում են Միջին Արևելքում Իսրայելի ռեժիմի ոճրագործություններին։ Սաուդյան Արաբիան երկստանդարտ քաղաքականություն է վարում Իսլամական համագործակցության կազմակերպությունում և եթե Սաուդյան կառավարությունը չփոխի իր ուղին, Ռիադի երկարատև քաղաքականությունները կդառնան նրա դիվանագիտական կարճատեսության զոհը»,-գրել է թերթը։
Armradio.am
Ղարաբաղյան դեպքերը հիմնականում չեզոք են լուսաբանվել Իրանում
Ինչ մոտեցում որդեգրեցին Հայաստանի հարևան երկրները վերջին օրերին Ադրբեջանի ռազմական գործողությունների ժամանակ: Հնչած գնահատականներն ու լրատվամիջոցներով տարածած տեղեկությունները որոշակիորեն թույլ են տալիս դատողություններ անել դրանց վերաբերյալ:-գրում է Հայաստանի հանրային ռադիոյի կայքը;
Իրանագետ Արմեն Իսրայելյանը, հետևելով Իրանի ղեկավարության ու լրատվամիջոցների արձագանքին, նկատել է, որ Թեհրանը անկողմնակալ դիրքորոշում է պահպանել, ու հայտարարությունները, մասնավորապես, հնչել են բանակցությունների միջոցով խնդրի կարգավորման հասնելու տեսանկյունից. «Իրանը կողմ է ստատուս քվոյի պահպանմանը: Իրանի դիրքորոշումն ընդհանրապես անկողմնակալ է և բխում է ՀՀ շահերից»:
Իրանական մամուլը օբյեկտիվ է լուսաբանել այս անգամ: Նախորդ անգամները ադրբեջանական հրապարակումներ էին տեղադրում:
Armradio.am
Ղարաբաղյան դեպքերը հիմնականում չեզոք են լուսաբանվել Վրաստանում
Վրացագետ Ալիկ Էրոյանցի կարծիքով Վրաստանի իշխանությունները ևս անկողմնակալ էին ու խաղաղության կոչեր էին անում կողմերին:
Վրացական լրատվամիջոցները ռազամական գործողությունների ընթացքում և՛ հայկական, և՛ ադրբեջանական տեղեկություններ էին տարածում, բացառությամբ մի քանի լրատվամիջոցների, որոնք ադրբեջանամետ դիրքորոշմամբ էին աչքի ընկնում:
«Վրացական մամուլը նույնպես ցուցաբերեց օբյեկտիվություն, լրատվաﬕջոցները ներկայացնում էին ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի պաշտոնական տեղեկատվությունը: Նախկինում վրացական մամուլում ներկայացվում էր Ադրբեջանի տեղեկատվությունը, իսկ հայկական պաշտոնական տեղեկատվությանը փոքր տեղ էր հատկացվում: Երկու տարի առաջ, նույն օգոստոսյան զարգացուﬓերի հետ կապված, ադրբեջանաﬔտ քարոզ էր իրականացվում: Մեզ համար բաց կար, այսօր կարող ենք արձանագրել, որ ﬕջավայրը փոխվել է»,-ասել է Ալիկ Էրոյանցը:
Ի տարբերություն Հայաստանի հարևաններ Իրանի ու Վրաստանի, այլ էր արևմտյան հարևան՝ Թուրքայի արձագանքը, ինչը և սպասելի էր. թուրքագետ Լևոն Հովսեփյանի խոսքով՝ բնական էր, որ Անկարան Բաքվի շահերից ելնելով պետք է արձագանքեր:
«Ժողովուրդ»
«Ժողովուրդ». ԵԽԽՎ-ի ապրիլի 21-ի նիստին քննարկվելու է «Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի վերջին և ողբերգական էսկալացիան» անունով փաստաթուղթը
ԵԽԽՎ-ի հերթական նիստը տեղի է ունենալու ապրիլի 21-ին, որտեղ քննարկվելու է «Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի վերջին և ողբերգական էսկալացիան» անունով փաստաթուղթը։ Մեր տեղեկություններով՝ նախաձեռնության հեղինակը ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուաինն է։ ԵԽԽՎ կանոնակարգով քննարկումները երկու ֆորմատով են լինելու՝ հրատապ և ակտուալ հարց։ ԼՂՀ խնդիրը ակտուալ ֆորմատով է քննարկվելու։ Իսկ դա նշանակում է, որ որևէ բանաձև չի ընդունվելու, այլ ընդամենը լինելու են դեբատներ։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԵԽԽՎ-ի մեր պատվիրակության անդամներն արդեն իսկ պատրաստվում են ներկայացնել խոշտանգված բոլոր զինվորների նկարները և այն կոնվենցիաները, որոնք խախտել է Ադրբեջանը։