Պորտլանդի ոստիկանության կայանը հրդեհվել է
https://parstoday.ir/hy/news/world-i123194-Պորտլանդի_ոստիկանության_կայանը_հրդեհվել_է
Կիրակի օրը, ԱՄՆ Օրեգոն նահանգի Պորտլանդ քաղաքի ցուցարարները հրկիզել են ոստիկանության կենտրոնակայանն՝ ի պատասխան անվտանգության ուժերի կողմից գործադրվող բռնությունների:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 20, 2020 04:57 Asia/Tehran

Կիրակի օրը, ԱՄՆ Օրեգոն նահանգի Պորտլանդ քաղաքի ցուցարարները հրկիզել են ոստիկանության կենտրոնակայանն՝ ի պատասխան անվտանգության ուժերի կողմից գործադրվող բռնությունների:

Օրեգոն նահանգի Պորտլանդ քաղաքի անվտանգւթյան և ոստիկանության ուժերը վերջին օրերին բռնություն են գործադրել ցուցարարների նկատմամբ:

Շաբաթ օրը, Օրեգոնի գլխավոր դատախազը դատական ​​հայց է ներկայացրել դաշնային կառավարության դեմ ՝ նահանգում հակառասիստական ​​ցուցարարներին ապօրինի կալանավորելու համար:

Հայցում ասվում է, որ դաշնային գործակալները խախտել են Միացյալ Նահանգների Սահմանադրության չորրորդ և հինգերորդ փոփոխությունները ՝ մարդկանց ձերբակալելով առանց պատշաճ ընթացակարգի:

Վրջին օրերին ոստիկաններն ու անվտանգության աշխատակիցները  ոչ ոստիկանական տրանսպորտային միջոցներով  և առանց համապատասխան ընթացակարգի, բերման են ենթարկել ցուցարարներին:

Դաշնային կառավարությունը պնդում է, որ փորձում է վերականգնել քաղաքի կարգուկանոնը:

Կոնեկտիկուտի դեմոկրատ սենատոր Քրիս Մերֆին և Սենատի դեմոկրատների ղղեկավար Չակ Շումերը, Պորտլանդում իրավիճակի սրումից հետո, դեմ են արտահայտվել գաղտնի ոստիկանության առկայությանը և կոչ արել լուծարել կառույցը: