Պորտլանդի ոստիկանության կայանը հրդեհվել է
Կիրակի օրը, ԱՄՆ Օրեգոն նահանգի Պորտլանդ քաղաքի ցուցարարները հրկիզել են ոստիկանության կենտրոնակայանն՝ ի պատասխան անվտանգության ուժերի կողմից գործադրվող բռնությունների:
Օրեգոն նահանգի Պորտլանդ քաղաքի անվտանգւթյան և ոստիկանության ուժերը վերջին օրերին բռնություն են գործադրել ցուցարարների նկատմամբ:
Շաբաթ օրը, Օրեգոնի գլխավոր դատախազը դատական հայց է ներկայացրել դաշնային կառավարության դեմ ՝ նահանգում հակառասիստական ցուցարարներին ապօրինի կալանավորելու համար:
Հայցում ասվում է, որ դաշնային գործակալները խախտել են Միացյալ Նահանգների Սահմանադրության չորրորդ և հինգերորդ փոփոխությունները ՝ մարդկանց ձերբակալելով առանց պատշաճ ընթացակարգի:
Վրջին օրերին ոստիկաններն ու անվտանգության աշխատակիցները ոչ ոստիկանական տրանսպորտային միջոցներով և առանց համապատասխան ընթացակարգի, բերման են ենթարկել ցուցարարներին:
Դաշնային կառավարությունը պնդում է, որ փորձում է վերականգնել քաղաքի կարգուկանոնը:
Կոնեկտիկուտի դեմոկրատ սենատոր Քրիս Մերֆին և Սենատի դեմոկրատների ղղեկավար Չակ Շումերը, Պորտլանդում իրավիճակի սրումից հետո, դեմ են արտահայտվել գաղտնի ոստիկանության առկայությանը և կոչ արել լուծարել կառույցը: