Պորտլանդի քաղաքապետը կոչ է արել դաշնային ուժերին դուրս բերել քաղաքից
Օրեգոն նահանգի Պորտլանդի քաղաքապետն ասել է, որ դաշնային ուժերի ներկայությունը քաղաքում ավելի է բարդացրել իրավիճակը, և կոչ է արել նրանց հեռացնել քաղաքից:
CNN- ին տված հարցազրույցում Պորտլանդի քաղաքապետ Թեդ Ուիլլերն ասել է. «Դաշնային գործակալները չեն օգնում, այլ վնասում են»:
Պորտլանդի քաղաքապետը հավելել է. «Ոստիկանական մարտավարության կոպիտ չարաշահումը շարունակվում է դաշնային կառավարության և նախագահ Դոնալդ Թրամփի լռության ներքո»:
Ի պատասխան Պորտլանդի բողոքի ցույցերի՝ Թրամփը Թվիթերում գրառում է կատարել, որ կառավարությունը փորձում է օգնել քաղաքին՝ ոչ թե վնասել դրան:
Վրջին օրերին ոստիկաններն ու անվտանգության աշխատակիցները ոչ ոստիկանական տրանսպորտային միջոցներով և առանց համապատասխան ընթացակարգի, բերման են ենթարկել ցուցարարներին:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները կոչ են արել հետաքննություն անցկացնել դեպքերի մասին:
Սևամորթ քաղաքացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից 7 աբաթ անց, հակառասիստական ցույցերը շարունակվում են ԱՄՆ Օրեգոն նահանգի Պորտլանդ քաղաքում :