Չիկագոյում գաղտնի ոստիկանությունը ձերբակալում է ցուցարարներին
Չիկագոյի քաղաքապետը, նախագահին ուղղված իր նամակում նախազգուշացրել է գաղտնի ոստիկանության կողմից ցուցարարների ձերբակալության մասին:
Չիկագոյի քաղաքապետ Լոռի Լայթֆութը նամակում գրել է, որ թաքնված ոստիկանության ծառայողների տեղակայումը քաղաքում, որոնք «առանց որևէ պատճառով ձերբակալում և կալանավորում են քաղաքացիներին», սխալ ճանապարհ է և պետք է դադարեցվի:
Չիկագոյի քաղաքապետը քննադատել է Թրամփին՝ վերջինիս հայտարարությունների համար և նշել, որ դաշնային կառավարությունը կարող է օգնել Չիկագոյին նվազեցնել բռնություններ:
Հայտարարության մեջ, որը համարվել է ռասիստական և վիրավորական, Թրամփը բազմիցս Չիկագոյի իրավիճակը համեմատել է Աֆղանստանում բռնության մակարդակի հետ և կոչ է արել դաշնային ոստիկանության ուժերին տեղակայել քաղաքում: