ԱՄՆ-ում կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով քաղցածերի թիվը կրկնապատկվել է
https://parstoday.ir/hy/news/world-i123336-ԱՄՆ_ում_կորոնավիրուսի_պանդեմիայի_հետևանքով_քաղցածերի_թիվը_կրկնապատկվել_է
Յուրաքանչյուր 10 ամերիկացուց մեկը բավարար սնունդ չի ընդունում: Կորոնավիրուսի պանդենիային նախորդող շրջանի համեմատ, Միացյալ Նահանգներում քաղցածների թիվը կրկնապատկվել է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 23, 2020 03:50 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով քաղցածերի թիվը կրկնապատկվել է

Յուրաքանչյուր 10 ամերիկացուց մեկը բավարար սնունդ չի ընդունում: Կորոնավիրուսի պանդենիային նախորդող շրջանի համեմատ, Միացյալ Նահանգներում քաղցածների թիվը կրկնապատկվել է:

CBS հեռուստաընկերությունը, չորեքշաբթի օրը հաղորդելով այդ մասին, հավելել է. «Կորոնավիրուսի պանդեմիայի ընթացքում ֆինանսական խնդիրներն ավելացել են: Հուլիսին անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ յուրաքանչյուր 10 ամերիկացուց մեկը բավարար սնունդ չի ընդունում: Հետազոտության արդյունքների համաձայն՝ աղքատ ու քաղցած սևամորթների և լատինական ծագում ունեցող քաղաքացիների թիվը գերազանցում է սպիտկամորթներին:

Յուրաքանչյուր 8 գունամորթ ամերիկացուց մեկը դժվարանում է ապահովել իր սնունդը և աֆրոամերիկացիների  ու ծագումով լատինամերիկացիների մեկ չորրորդը դժվարանում է հոգալ իր բնակարանի ծախսը: