Չիկագոյում ապամոնտաժել են Ամերիկան հայտնագործած Քրիստափոր Կոլումբուսի երկու արձաները
https://parstoday.ir/hy/news/world-i123446-Չիկագոյում_ապամոնտաժել_են_Ամերիկան_հայտնագործած_Քրիստափոր_Կոլումբուսի_երկու_արձաները
ԱՄՆ-ում ռասայական խտրականության դեմ պայքարին և հանուն սոցիալական արդարության հաստատմանն ուղղված շարժման շրջանակում Չիկագոյի երկու տարածքներում ամապոնտաժել են Ամերիկան հայտնագործած Քրիստափոր Կոլումբոսի երկու արձանները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 25, 2020 12:56 Asia/Tehran

ԱՄՆ-ում ռասայական խտրականության դեմ պայքարին և հանուն սոցիալական արդարության հաստատմանն ուղղված շարժման շրջանակում Չիկագոյի երկու տարածքներում ամապոնտաժել են Ամերիկան հայտնագործած Քրիստափոր Կոլումբոսի երկու արձանները:

Նյու Յորք թայմզ օրաթերթի ինտերնետային կայքի փոխանցմամբ՝  Չիկագոյի երկու պարկերում գտնվող Քրիստափոր Կոլումբոսի արձանները ապամոնտաժվել են: 

Սա համարվում է հակառասիստական բողոքների շրջանակում իրականացված նորագույն  իրադարձությունը:

Ըստ հաղորդման՝ Չիկագոյի Գրանդ պարկում  որտեղ վերջին մեկ շաբաթվա ընթացքում եղել է ոստիկանության ու բողոքարարների միջև բախումների վայրը, կռունկով պատվանդանից հանվել է   Քրիստափոր Կոլումբոսի արձանը: Դա տեղի է ունեցել մարդկանց բուռն արձագանքով: Արձանի ապամոնտաժումը հեռարձակվել է տեղական հեռուստատեսության միջոցով: 

Արիգո պարկում էլ գտնվող  Քրիստափոր Կոլումբոսի արձանը ապամոնտաժվել է:

Մայիսի 25-ին ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում սպիտակամորթ ոստիկանի կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո, այդ երկրի տարբեր քաղաքներում զանգվածային ցույցեր են ընթանում:

«Սևամորթի կյանքը կարևոր է» բողոքի ալիքը չի հանդարտվում: