Հանրահավաք Բրյուսելում ԱՄՆ դեսպանատան առջև՝ հակասիրիական պատժամիջոցների կիրառման դեմ
Բելգիայի սիրիական և արաբական համայնքները հավաքվել են Բրյուսելում ԱՄՆ դեսպանատան դիմաց ՝ բողոքելու Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցների դեմ:
Շաբաթ օրը, Բրյուսելի սիրիական և արաբական համայնքները բողոքի ցույց են անցկացրել Բրյուսելում ԱՄՆ դեսպանատան առջև ՝ իրենց աջակցությունը հայտնելով Սիրիացյի ժողովրդին և կառավարությանը և դատապարտելով ԱՄՆ-ի հակասիրիական պատժամիջոցները:
Հանրահավաքի մասնակիցները դատապարտել են ԱՄՆ-ի կողմից «Կեսարի օրենք» անունը կրող պատժամիջոցների փաթեթի կիրառումը, որը վտանգում է առողջությունն ու կյանքը:
Ցուցարարները կրել են Սիրիայի դրոշը և նախագահ Բաշար ալ-Ասադի լուսանկարները: Նրանք իրենց աջակցությունն են հայտնել Սիրիայի կառավարությանն ԱՄՆ ճնշումների դիմաց:
ԱՄՆ-ի ներքին օրենսդրության համաձայն, Վաշինգտոնը, անօրինական և միակողմանի ձևով, իրեն թույլ է տալիս առգրավել և արգելափակել Սիրիայի հետ գործ ունեցող յուրաքանչյուր անձի ունեցվածքը: