Սենատը հաստատել է Պենտագոնի 740 միլիարդ դոլարանոց բյուջեի նախագիծը
https://parstoday.ir/hy/news/world-i123462-Սենատը_հաստատել_է_Պենտագոնի_740_միլիարդ_դոլարանոց_բյուջեի_նախագիծը
ԱՄՆ Սենատը հաստատել է Պենտագոնի 740 միլիարդ դոլարանոց բյուջեի նախագիծը, որը կոչվում է «Ազգային պաշտպանության բյուջեի օրենք»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 26, 2020 04:21 Asia/Tehran
  • Սենատը հաստատել է Պենտագոնի 740 միլիարդ դոլարանոց բյուջեի նախագիծը

ԱՄՆ Սենատը հաստատել է Պենտագոնի 740 միլիարդ դոլարանոց բյուջեի նախագիծը, որը կոչվում է «Ազգային պաշտպանության բյուջեի օրենք»:

Բյուջեն հաստատվել է 86 կողմ, 14 դեմ ձայներով: միաժամանակ ընդունվել է նաև երկրի ռազմաբազաների անվանափոխման նախագիծը:

ԱՄՆ-ի Սենատը հավանություն է տվել Պենտագոնի 740 միլիարդ դոլարի բյուջեի մասին օրինագծին, չնայած երկրում կորոնավիրուսի ճգնաժամին, որի հետևանքով գործազորւկ են դարձել միլիոնավոր մարդիկ:

Այս անգամ Սենատի հանրապետական ​​ անդամները հակառակ իրենց պրակտիկայի քվեարկել են նախագահի ցանկությանը հակառակ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է վետո դնել ռազմական բազաների անվանափոխման վերաբերյալ օրինագծի վրա:

Օրինագիծը նաև թույլատրում է շարունակել ԱՄՆ-ի ֆինանսական աջակցությունը Սիոնիստական ​​ռեժիմին:

Օրինագծի ընդդիմադիրները նշում են, որ ամերիկացի հարկ վճարողների փողերն օգտագործվում են Սիոնիստական ​​ռեժիմի կողմից պաղեստինցիների դեմ ագրեսիվ և բռնի գործողությունները ֆինասնավորելու համար: