ՀԴԲ-ն կենտրոնացել է Պորտլենդում հակառասիստական ցույցերի մասնակիցներին ճնշելու վրա
Հուլիս 26, 2020 07:38 Asia/Tehran
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) հայտարարել է, որ կենտրոնացել է Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքում ռասիզմի դեմ բողոքող ցուցարարներին ճնշելու վրա:
Ինչպես հաղորդում է ՀԻԼ տեղեկատվական կայքը , ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) հրապարակել է հաղորդագրություն, որում հայտարարել է,որ դաշնային ուժերը կենտրոնացել են միայն նրանց ճշելու վրա, ովքեր բռնություն են գործադրել և վնաս պատճառել դաշնային գույքին:
ԱՄՆ-ի ռասիզմի դեմ բողոքի ցույցերը թեժանալով, դաշնային հալածող ուժերը նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով գործուղվեցին Պորտլենդ՝ բռնությունների, ձերբակալությունների ու ծեծի միջոցով ժողովրդական բողոքի ցույցերին դիմակայելու համար: