Ցույցեր Բեռլինում ընդդեմ Գերմանիայի ոստիկանության բռնությունների
https://parstoday.ir/hy/news/world-i123473-Ցույցեր_Բեռլինում_ընդդեմ_Գերմանիայի_ոստիկանության_բռնությունների
Բեռլինում հարյուրավոր քաղաքացիներ համերաշխություն հայտնելով ԱՄՆ-ում ռասիզմի ու անարդարության դեմ բողոքողներին, ցույց են անցկացրել ընդդեմ Գերմանիայի ոստիկանության կողմից կիրառվող բռնությունների:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 26, 2020 08:35 Asia/Tehran
  • Ցույցեր Բեռլինում ընդդեմ Գերմանիայի ոստիկանության բռնությունների

Բեռլինում հարյուրավոր քաղաքացիներ համերաշխություն հայտնելով ԱՄՆ-ում ռասիզմի ու անարդարության դեմ բողոքողներին, ցույց են անցկացրել ընդդեմ Գերմանիայի ոստիկանության կողմից կիրառվող բռնությունների:

Ինչպես հաղորդում է Ռոյթերս լրատվական գործակալությունը, ցուցարարները շաբաթ օրը «Ֆրիդրիխ Բեռլին» հրապարակում հանրահավաք են անցկացրել ոստիկանության բռնությունների դեմ:Նրանց բողոքի ցույցը նվիրված է եղել Մարիա Բիի հիշատակին,ով հունվարի 24-ին սպանվել է Բեռլինի ոստիկանության կողմից:

Բեռլինում ոստիկանության բռնության դեմ ցույցերն այն դեպքում են սկսվել,երբ ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում ,այդ թվում Պորտլենում մայիսի 25-ից ի վեր հակառասիտական ցույցեր են ընթանում ընդդեմ այդ երկրի ոստիկանության: