Հուլիս 29, 2020 19:49 Asia/Tehran
  • ԱԴԾ–ն ձերբակալել է ահաբեկիչների, որոնք ուժայինների սպանություն էին

Ձերբակալվածներից առգրավվել են բոլոր կապի միջոցներն ու բանկային քարտերը։

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները ձերբակալել են «Իսլամական պետության» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված ահաբեկչական կազմակերպություն,–խմբ.) անդամների, որոնք ծնունդով Միջին Ասիայից են։ Գերատեսչության մամուլի ծառայությունը հայտնում է, որ նրանք ուժային կառույցների ներկայացուցիչների սպանություն էին ծրագրում։

ԱԴԾ ու ՆԳՆ աշխատակիցները կանխել են ահաբեկչական խմբավորման անդամների գործունեությունը։ Նրանք ծնունդով միջինասիական հանրապետություններից մեկից են ու կապ ունեն «Իսլամական պետության» ֆինանսավորման հետ։ Այժմ ստուգվում է՝ արդյո՞ք «նրանք կապ ունեն ահաբեկչության քարոզի ու ահաբեկչական կառույցների կազմում ՌԴ քաղաքացիներին հավաքագրման հետ»։

«Առկա օպերատիվ տեղեկության համաձայն՝ նշված անձինք պատրաստվում էին ՌԴ զինծառայողների ու իրավապահ մարմինների աշխատակիցների սպանություններ կատարել, որից հետո մտադրվում էին մեկնել մերձարևելյան տարածաշրջանի տարածք՝ միջազգային ահաբեկչական գործողությանը մասնակցելու», - նշվում է հաղորդագրության մեջ։

Մոսկվայում ահաբեկչություն է կանխվել. տեսանյութ

Ձերբակալվածներից առգրավվել են կապի միջոցներն ու բանկային քարտերը։

Օպերատիվ որոնողական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

Պիտակ