Ամերիկացիների մեծ մասը անհանգստացած է ընտրությունների ժամանակ հնարավոր կեղծիքների կապակցությամբ
Ուրբաթ օրը հրապարակված նոր հարցման համաձայն, ամերիկացիների մեծ մասն անկախ նրանից, թե որ կուսակցության թեկնածուին է պատարստվում ձայն տալ, անհանգստացած են 2020 թվականի նոյեմբերի նախագահական ընտրություններում խախտումների հավանականությամբ:
Ipsus- ի կողմից անցկացված հարցման արդյունքում պարզվել է, որ նոյեմբերին կայանալիք ընտրություններին մասնակցելու համար գրանցվածների մոտ կեսը մտավախություն ունի, որ փոստային քվեարկության ժամանակ կարող են գրանցվել ընտրակեղծիքներ:
Ըստ այս հաղորդման, փոստային քվեարկության հավանականությունը մեծ է, հաշվի առնելով կորոնավիրուսի պանդեմիան:
Հատկանշական է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հարցումների համաձայն, հետ է մնում իր մրցակից Ջո Բայդենից և արդեն իսկ փորձում է կասկածներ փոստի միջոցովա անցկացվելիք առաջացնել ընտրությունների վերջնական արդյունքների կապակցությամբ:
Անցած հինգշաբթի Թրամփը դեմ էր արտահայտվել փոստի միջոցով ընտրություններին ՝ պնդելով, որ այդ դեպքում ընտրությունները կարող են կեղծվել:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio