ԱՄՆ Գերագույն դատարանը թույլատրել է Մեքսիկայի հետ սահմանային պատի կառուցումը
ԱՄՆ Գերագույն դատարանը որոշում է կայացրել հօգուտ Քաղաքացիական ազատությունների միության և բնապահպանական խմբերի կողմից ներկայացված առաջարկի, որոնք կոչ են արել անհապաղ դադարեցնել Մեքսիկայի հետ սահմանային պատի կառուցումը:
Washington Times օրաթերթի հաղորդման համաձայն, պատը կառուցելու ընդդիմադիրների դիմումը, ԱՄՆ Գերագույն դատարանում մերժվել է ՝ 5 կողմ և 4 դեմ ձայների հարաբերակցությամբ:
Ամերիկյան քաղաքացիական ազատությունների միությունը նախագիծն անվանել է «այլատյացության սահմանային պատ» և հայտարարել, որ Միացյալ Նահանգներում ցանկացած ստորին դատարան որոշում է կայացրել, որ պատի կառուցումն ապօրինի է, ուստի Գերագույն դատարանը վերջնական որոշում կայացնողը չէ:
Թրամփը խնդրել էր մոտ 6 միլիարդ դոլար բյուջե հատկացնել սահմանային պատը կառուցելու համար:
Հատկանժական է, որ վերջերս, Կալիֆոռնիայի սահմանային պատի մի մասը փլուզվեց ուժեղ փոթորկի ժամանակ:
Սահմանային պատի բյուջեի շուրջ դեմոկրատների և Թրամփի միջև տարաձայնություններն ավելի վաղ հանգեցրել էին դաշնային կառավարության փակմանը:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio