Ամերիկացի ցուցարարը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման
ԱՄՆ-ի դատարանը ծանր պատիժ է սահմանել այն ցուցարարարի համար, որը մեղադրվում է Պորտլենդի Դաշնային դատարանի շենքի վրա հարձակվելու մեջ:
Երիտասարդ ամերիկացի Գաբրիել Ագարդ-Բերիհիլլը, ով պայթուցիկ սարք է նետել Պորտլենդի դաշնային դատարանի շենքի ուղղությամբ, դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Նա մեղադրվում է դիտավորյալ հրդեհ առաջացնելու մեջ:
ԱՄՆ Օրեգոն նահանգի դատախազության գրասենյակն ուրբաթ օրը հրապարակել է հաղորդագրություն, որում ցուցարարին հանցագործ է անվանել:
Նշվում է, որ հիշյալ անձն անցած երեքշաբթի օրը տեղի ունեցած ցույցերի ընթացքում պայթուցիկ սարք է նետել քաղաքի դաշնային դատարանի շենքի ուղղությամբ:
Փորձագետների կարծիքով, չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումներին, ճգնաժամային քաղաքներ, այդ թվում Պորտլենդ, դաշնային ոստիկանության ուժեր գործուղելու և ցուցարարներին ճնշելու Թրամփի որոշումը հանգեցրել է բռնությունների ուժեղացմանը:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio