Կորոնավիրուսը մեծ վնաս է հասցրել ԱՄՆ-ի նավթային ընկերություններին
https://parstoday.ir/hy/news/world-i123755-Կորոնավիրուսը_մեծ_վնաս_է_հասցրել_ԱՄՆ_ի_նավթային_ընկերություններին
Ամերիկյան Exxon Mobil և Chevron նավթային ընկերություններն իրենց եռամսյա զեկույցում տեղեկացրել են կորոնավիրուսի համավարակի տարածման ընթացքում իրենց տնտեսական թույլ հեռանկարի և այդ ժամանակահատվածում ծախսերի կրկնապատկման ու տնտեսական անկման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 01, 2020 14:13 Asia/Tehran
  • Կորոնավիրուսը մեծ վնաս  է հասցրել ԱՄՆ-ի նավթային ընկերություններին

Ամերիկյան Exxon Mobil և Chevron նավթային ընկերություններն իրենց եռամսյա զեկույցում տեղեկացրել են կորոնավիրուսի համավարակի տարածման ընթացքում իրենց տնտեսական թույլ հեռանկարի և այդ ժամանակահատվածում ծախսերի կրկնապատկման ու տնտեսական անկման մասին:

Ինչպես հաղորդում է «Ֆրանս Պրես» լրատվական գործակալությունը, Exxon Mobil -ը, որ եկամտի առումով համարվում է աշխարհի երկրորդ խոշոր նավթընկերությունը, 2020 թվականի երկրորդ եռամսյակի զեկույցում հայտարարել է. «Շուկայի պահանջարկի կտրուկ անկման պատճառով, ընկերությունը մեկ միլիարդ 100 միլիոն դոլար վնաս է կրել, իսկ Chevron ընկերությունը՝ 8 միլիարդ 300 միլիոն դոլար»:

Կորոնավիրուսի (COVID-19) տարածման հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամի պատճառով  շատ ամերիկացիներ թերսնմամբ են տառապում:

Կորոնավիրուսով վարակվածների ու մահվան դեպքերի թվի առումով, ԱՄՆ-ն առաջատար է աշխարհում:

ԱՄՆ հանրային կարծիքը թույլ է գնահատում կորոնավիրուսի դեմ պայքարում այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի գործունեությունը: 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio