Վաշինգտոն նահանգում երեք աֆրոամերիկացիների սպանության վերաբերյալ տեսանյութ է հրապարակվել
Վաշինգտոնի ոստիկանության վարչությունը հրապարակել է ոստիկանության սպաների կողմից նահանգի երեք աֆրոամերիկացիների սպանության տեսանյութը:
Ինչպես հաղորդում է Հիլ լրատվական կայքը, Վաշինգտոնի ոստիկանության մետրոպոլիտենի վարչությունը քաղխորհրդի կողմից վավերացված օրինագծի շրջանակում, շաբաթ օրը հրապարակել է տեղանյութ, որը վերաբերում է 2018 թվականին ոստիկանության սպաների կողմից նահանգի երեք աֆրոամերիկացիների սպանությանը:
Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքի սպիտակամորթ ոստիկանի կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի դառնաղետ սպանությունից հետո, 2020 թվականի հունիսի 9-ին Վաշինգտոնի քաղխորհուրդը վավերացրեց օրինագիծ, որով պարտադիր դարձավ անցած տարիների ընթացքում ոստիկանության բռնությունների վերաբերյալ տեսանյութերի հրապարակումը:
Հրապարակված տեսանյութում երևում է, որ երեք աֆրոամերիկացիներ տարբեր ժամանակահատվածներում տարբեր եղանակներով սպանվել են ոստիկանության հրաձգության հետևանքով:
Դա այն դեպքում ,երբ դատարանի երեք գործով ներկայացված զեկույցում անդրադարձ չի եղել բռնության դեպքերին:
Ջորջ Ֆլոյդի սպանության հետևանքով զանգվածային ցույցեր ձևավորվեցին նախ Միացյալ Նահանգներում, ապա՝ Եվրոպայում:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio