ԱՄՆ Պետդեպարտամենտը հովանավորել է Թոնդար ահաբեկչական խմբավորման պարագլխին
Արձագանքելով Իրանի կողմից Թոնդար ահաբեկչական խմբավորման պարագլուխ Ջամշիդ Շարմահդի ձերբակալությանը, ԱՄՆ Պետդեպարտամենտը միջամտողական հայտարարություն է արել և հաջակցություն վերջինի:
ԱՄՆ Պետդեպարտամենտը միջամտողական հայտարարություն անելով և անդրադառնալով Թոնդար ահաբեկչական խմբավորման պարագլուխ Ջամշիդ Շարմահդի ձերբակալությանը, Իրանի իսլամական հանրապետությանը կոչ է արել հարգել միջազգային իրավունքի նորմերը:
Դա այն դեպքում, երբ Իրանի ԱԳ նախարարությունը դատապարտել է Շարմահդին հյուրընկալելու և Իրանում կործանարար գործողություններ իրականացրած ահաբեկչական խմբավորմանն աջակցելու ԱՄՆ կառավարության քայլը:
Իրանի անվտանգության նախարարությունը շաբաթ օրը հրաապարակել է հաղորդագրություն, որում հայտարարել է. «Թոնդար ահաբեկչական խմբավորման պարագլուխ Ջամշիդ Շարմահդը, որը Միացյալ Նահանգներից ղեկավարում էր Իրանում կազմակերպված դիվերսիոն գործողությունները, ձերբակալվել է Իրանի անվտանգության ուժերի բարդ գործողությունների արդյունքում»:
Շարմահդն իր ահաբեկչական քայլերից մեկն իրագործել էր 2008 թվականին: Նա նախագծել ու իրակագործել էր Իրանի հարավային Ֆարս նահանգի կենտրոնական Շիրազ քաղաքի «Սեյեդ Ալ-Շոհադա Հոսեյնիե»-ում տեղի ունեցած պայթյունը, որի հետևանքով նահատակվեցին 14 և վիրավորվեցին 215 հոսեյնական սգավորներ:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio