Կարմիր սոխը սալմոնելոզի բռնկման պատճառ է դարձել ԱՄՆ-ում
https://parstoday.ir/hy/news/world-i123802-Կարմիր_սոխը_սալմոնելոզի_բռնկման_պատճառ_է_դարձել_ԱՄՆ_ում
Ամերիկայում սալմոնելոզի բռնկումը կապված է կարմիր սոխի հետ: Այս մասին հայտարարել են ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները (CDC), հաղորդում է NBC DFW-ը:
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Օգոստոս 03, 2020 03:38 Asia/Tehran
  • Կարմիր սոխը սալմոնելոզի բռնկման պատճառ է դարձել ԱՄՆ-ում

Ամերիկայում սալմոնելոզի բռնկումը կապված է կարմիր սոխի հետ: Այս մասին հայտարարել են ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները (CDC), հաղորդում է NBC DFW-ը:

Ըստ CDC-ի, առնվազն 396 ամերիկացի է վարակվել սալմոնելա շտամով: Ենթադրվում է, որ բռնկման աղբյուր է հանդիսացել կալիֆոռնիական Thomson International  ընկերության կողմից աճեցված կարմիր սոխը: CDC-ն նաև նախազգուշացրել է սոխի այլ տեսակների մասին, որոնք նույնպես կարող են վարակիչ լինել. «Այս սոխն աճեցնելու և հավաքելու եղանակով պայմանավորված՝ կարող են վարակիչ լինել նաև սպիտակ, դեղին կամ քաղցր տեսակները»:

Սալմոնելայով վարակի ախտանշաններն են լուծը, բարձր ջերմությունը և ստամոքսի կծկումները, որոնք ի հայտ են գալիս մանրէների հետ շփումից 6 ժամից մինչև 6 օր հետո: Հաղորդվել է, որ սալմոնելայով վարակված 396 մարդուց 59-ը հոսպիտալացվել է: Մահվան դեպքեր չեն գրանցվել:

1in.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio