ԱՄՆ ֆինանսների նախարարությունը 2 տրիլիոն դոլար պարտք կվերցնի
ԱՄՆ կառավարությունը որոշում է կայացրել կորոնավիրուսի տնտեսական հետևանքները հաղթահարելու նպատակով, 2020թ երկրորդ կեսին 2 տրիլիոն դոլար պարտք վերցնել:
ԱՄՆ գանձապետական դեպարտամենտը հայտարարել է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքներին դիմակայելու նպաատակով առնվազն մեկ տրիլիոն դոլար տնտեսկաան օգնության վերաբերյալ նոր նախագծի վավերացումը Կոնգրեսում ըստ երևույթին առընչվում է 2 տրիլիոն դոլար պարտք վերցնելու որոշման հետ:
CNN- ը հաղորդել է, որ կորոնավիրուսի բռնկման տնտեսական հետևանքները չեզոքացնելուն ուղղված փաթեթի շուրջ դեմոկրատների և հանրապետականների միջև բանակցությունները դադարեցվել են:
Ներկայումս երկու կողմերի միջև ամենամեծ խոչընդոտն ու վեճը գործազրկության ապահովագրության հատուցումների վճարման համար շաբաթական 600 է դոլարի վճարումն է: Հանրապետականները ցանկանում են այդ գումարը նվազեցնել մինչև շաբաթական 200 դոլարի:
Ամերիկացիները տառապում են գործազրկության, քաղցի և անօթևանության հետևանքով առաջացած խնդիրներից: