Համաշխարհային Կարմիր խաչը նախազգուշացրել 14,000 ատոմային ռումբի գոյության վտանգի մասին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) նախազգուշացրել է աշխարհում միջուկային զենքի վտանգների մասին:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) իր թվիթերյան էջում գրառում է կատարել 1945 թվականին ԱՄՆ-ի կողմից Հիրոսիմա և Նագասակի քաղաքների միջուկային ռմբակոծության 75-ամյակի կապակցությամբ և հայտարարել, որ ներկայումս աշխարհում կա մոտ 14,000 միջուկային ռումբ, և հազարավոր միջուկային ռումբեր պատրաստ են ցանկացած պահի կիրառվել:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) թվիթերում գրել է. «Այս միջուկային ռումբերից յուրաքանչյուրը շատ ավելի հզոր և կործանարար են քան Ճապոնիայի Հիրոսիմա և Նագասակի քաղաքներում օգտագործված ատոմային ռումբերը»:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն նախազգուշացնելով միջուկային զենքի օգտագործման վտանգի մասին, ընդգծել է, որ բոլոր երկրներն ու կառավարությունները պետք է ենթարկվեն միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին և վերջ տան միջուկային զենքի դարաշրջանին:
Տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ն ունի ավելի քան 7000 ատոմային ռումբ, և իհարկե, դա միակ երկիրն է, որն օգտագործել է միջուկային զենք, որը Ճապոնիայի Հիրոսիմայի և Նագասակի քաղաքների վրա ատոմային ռումբերը գցելով տասնյակ հազարավոր մարդկանց կյանք խլեց:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio