Բայդեն. Թրամփը ոչնչացրեց ԱՄՆ-ի աճող տնտեսությունը
https://parstoday.ir/hy/news/world-i123932-Բայդեն._Թրամփը_ոչնչացրեց_ԱՄՆ_ի_աճող_տնտեսությունը
2020 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դեմոկրատական ​​կուսակցության թեկնածուն քննադատել է նախագահի գործունեությունը տնտեսության ոլորտում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 06, 2020 03:51 Asia/Tehran
  • Բայդեն. Թրամփը ոչնչացրեց ԱՄՆ-ի աճող տնտեսությունը

2020 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դեմոկրատական ​​կուսակցության թեկնածուն քննադատել է նախագահի գործունեությունը տնտեսության ոլորտում:

«Իրականությունն այն է, որ Դոնալդ Թրամփը ոչնչացրեց ԱՄՆ-ի  աճող տնտեսությունը», - չորեքշաբթի օրը հայտարարել է Բայդենը:

Անդրադառնալով Օբամայի վարչակազմի տնտեսական ցուցանիշներին, նա հավելել է.  «Թրամփը ոչնչացրեց ԱՄՆ-ի տնտեսական աճը  ինչպես և մնացած ամեն ինչ, որ նա ժառանգել է իր կյանքում»:

ԱՄՆ-ում անցկացված հարցումների արդյունքները վկայում են, որ Բայդենն առաջ է անցել Թրամփից: Վերջինս սակայն բազմիցս հայտարարել է, որ ինքը չի հավատում այս հարցումների արդյունքներին: Նա հավելել է, որ հանրապետականները չեն մասնակցում հարցումներին: