Բայդեն. Թրամփը ոչնչացրեց ԱՄՆ-ի աճող տնտեսությունը
Օգոստոս 06, 2020 03:51 Asia/Tehran
2020 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածուն քննադատել է նախագահի գործունեությունը տնտեսության ոլորտում:
«Իրականությունն այն է, որ Դոնալդ Թրամփը ոչնչացրեց ԱՄՆ-ի աճող տնտեսությունը», - չորեքշաբթի օրը հայտարարել է Բայդենը:
Անդրադառնալով Օբամայի վարչակազմի տնտեսական ցուցանիշներին, նա հավելել է. «Թրամփը ոչնչացրեց ԱՄՆ-ի տնտեսական աճը ինչպես և մնացած ամեն ինչ, որ նա ժառանգել է իր կյանքում»:
ԱՄՆ-ում անցկացված հարցումների արդյունքները վկայում են, որ Բայդենն առաջ է անցել Թրամփից: Վերջինս սակայն բազմիցս հայտարարել է, որ ինքը չի հավատում այս հարցումների արդյունքներին: Նա հավելել է, որ հանրապետականները չեն մասնակցում հարցումներին:
Պիտակ