Օլիմպիական խաղեր. ֆուտբոլային մրցաշարի վիճակահանության արդյունքները
https://parstoday.ir/hy/news/world-i12394-Օլիմպիական_խաղեր._ֆուտբոլային_մրցաշարի_վիճակահանության_արդյունքները
Ռիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի վիճակահանությամբ 16 հավաքական թիմերին բաժանվել են 4 խմբերում:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 15, 2016 10:50 Asia/Tehran
  • Օլիմպիական խաղեր. ֆուտբոլային մրցաշարի վիճակահանության արդյունքները

Ռիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի վիճակահանությամբ 16 հավաքական թիմերին բաժանվել են 4 խմբերում:

«Արմենպրես»-ը, վկայակոչելով ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքին, հայտնում է, որ օգոստոսին կայանալիք մրցաշարում Օլիմպիական խաղերը հյուրընկալող Բրազիլիային բաժին են հասել ՀԱՀ-ի, Իրաքի և Դանիայի հավաքականները, որոնք ընդգրկվել են «A» խմբում:

Մրցաշարի «B» խմբում են Շվեդիան, Կոլումբիան, Նիգերիան ու Ճապոնիան: «C» խմբում իրար դեմ կպայքարեն Ֆիջիի, Հարավային Կորեայի, Մեքսիկայի ու Գերմանիայի հավաքականները: Վերջին՝ «D» խմբում են ընդգրկվել Հոնդուրասի, Ալժիրի, Պորտուգալիայի և Արգենտինայի հավաքականները:

Օլիմպիական խաղերի շրջանակում կայանալիք ֆուտբոլային մրցաշարի խաղերը տեղի են ունենալու Ռիո դե Ժանեյրո, Սան Պաուլու, Բելու Օրիզոնտի, Բրազիլիա, Սալվադորե և Մանաուս քաղաքներում: Թե հանրահայտ ֆուտբոլիստներից ովքեր կմասնակցեն Օլիմպիական խաղերի ֆուտբոլային մրցաշարին, առայժմ վաղ է ինչ-որ կանխատեսումներ անելը, թեպետ ներկայում ամենից քննարկվող թեման Բրազիլիայի հավաքականի կազմում Նեյմարի՝ հավանական ելույթ ունենալու-չունենալու հարցն է: