Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև առկա են խորը տարաձայնություններ
https://parstoday.ir/hy/news/world-i123940-Ռուսաստանի_և_ԱՄՆ_ի_միջև_առկա_են_խորը_տարաձայնություններ
Ռուսաստանի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև առկա են խորը տարաձայնություններ՝ տիեզերքի ռազմականացման և տիեզերքում զենք տեղակայելու կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 06, 2020 05:09 Asia/Tehran
  • Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև առկա են խորը տարաձայնություններ

Ռուսաստանի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև առկա են խորը տարաձայնություններ՝ տիեզերքի ռազմականացման և տիեզերքում զենք տեղակայելու կապակցությամբ:

«Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները տարաձայնություններ ունեն տիեզերքի ռազմականացման վերաբերյալ, բայց Մոսկվան ցանկանում է բանակցել այդ հարցի շուրջ», - չորեքշաբթի օրը Տասսին  լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, ասել է Սերգեյ Ռյաբկովը:

Ռյաբկովը նշել է, նոր բանակցություններն ավելի լավ են, քան  ռազմական հնարավորությունները, ներառյալ տիեզերքում, ընդլայնելը:

Ռուս պաշտոնյան հավելել է, որ մինչ այժմ այդ կապակցությամբ բանակցություններ չեն եղել, և որ ռուսական և ամերիկյան կողմերը միայն փոխանակվել են փաստարկներ և հակափաստարկներով:

Ռուսաստանի փոխարտգործնախարարը շեշտել է, որ Միացյալ Նահանգները ցանկանումէ գերակայություն հաստատել տիեզերքում, ներառյալ ռազմական ոլորտում, ինչը մտահոգում է Ռուսաստանին: