Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև առկա են խորը տարաձայնություններ
Ռուսաստանի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև առկա են խորը տարաձայնություններ՝ տիեզերքի ռազմականացման և տիեզերքում զենք տեղակայելու կապակցությամբ:
«Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները տարաձայնություններ ունեն տիեզերքի ռազմականացման վերաբերյալ, բայց Մոսկվան ցանկանում է բանակցել այդ հարցի շուրջ», - չորեքշաբթի օրը Տասսին լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, ասել է Սերգեյ Ռյաբկովը:
Ռյաբկովը նշել է, նոր բանակցություններն ավելի լավ են, քան ռազմական հնարավորությունները, ներառյալ տիեզերքում, ընդլայնելը:
Ռուս պաշտոնյան հավելել է, որ մինչ այժմ այդ կապակցությամբ բանակցություններ չեն եղել, և որ ռուսական և ամերիկյան կողմերը միայն փոխանակվել են փաստարկներ և հակափաստարկներով:
Ռուսաստանի փոխարտգործնախարարը շեշտել է, որ Միացյալ Նահանգները ցանկանումէ գերակայություն հաստատել տիեզերքում, ներառյալ ռազմական ոլորտում, ինչը մտահոգում է Ռուսաստանին: