Ձևավորվում է Արևմուտքի դեմ ուղղված Թեհրան-Պեկին-Մոսկվա առանցք
Օգոստոս 07, 2020 04:06 Asia/Tehran
Չինական թերթերից մեկնն անդրադարձել է հակաարևմտյան Իրան-Չինաստան-Ռուսաստան առանցքի ձևավորմանը:
«Չինաստանը, Ռուսաստանը և Իրանը կոալիցիա են կազմում, իսկ վերջին ամիսներին Մոսկվան և Պեկինը դարձել են շատ ավելի համարձակ, քան երբևէ ՝ աջակցելով Թեհրանին ՝ ԱՄՆ միակողմանի պատժամիջոցների ֆոնին»,- հինգշաբթի օրը գրել է չինական South China Morning Post թերթը:
Ըստ չինական թերթի, Իրանի և Չինաստանի միջև 25 տարվա համագործակցության համապարփակ ծրագրի վերաբերյալ խորհրդակցությունները Արևմուտքի, հատկապես Միացյալ Նահանգների քաղաքականության թուլացման ամենաակնհայտ ջանքերից են:
Պիտակ