Չինաստանը դեմ է Իրանի զենքի էմբարգոյի երկարաձգմանը
Չինաստանի կառավարությունը հերթական անգամ դեմ է արտահայտվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իրանի զենքի էմբարգոյի ժամկետի երկարաձգմանը:
Հինգշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում, Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վանգ Վենբինը հայտարարել է, որ Պեկինը վճռականորեն սատարում է Անվտանգության խորհրդի բանաձևերին և Իրանի միջուկային համաձայնագրին և դատապարտում է Իրանիզ ենքի էմբարգոն երկարաձգելու ԱՄՆ-ի ջանքերը:
Չինաստանի ԱԳՆ խոսնակն ասել է, որ Պեկինը կաշխատի շահագրգիռ կողմերի և միջազգային հանրության հետ՝ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին աջակցելու նպատակով:
Վանգ Վեն Բինը նաև հայտարարել է, որ Չինաստանը կաջակցի նաև Անվտանգության խորհրդի բանաձևերին, որոնք ընդգծում են բազմակողմանի քաղաքկաանության անհրաժեշտությունն ինչպես նաև Իրանի միջուկային խնդրի քաղաքական և դիվանագիտական լուծմանը: