Օտտավան կպատասխանի ԱՄՆ-ի կողմից կանադական ալյումինի նկատմամբ մաքսատուրքի սահմանմանը
(last modified Fri, 07 Aug 2020 15:10:36 GMT )
Օգոստոս 07, 2020 19:40 Asia/Tehran
  • Օտտավան կպատասխանի ԱՄՆ-ի կողմից կանադական ալյումինի նկատմամբ  մաքսատուրքի սահմանմանը

Կանադան մաքսային նոր սակագներ է սահմանում ամերիկյան ապրանքների վրա՝ ի պատասխան այդ երկրից ալյումինի ներմուծման վար ԱՄՆ-ի սահմանած 10 տոկոս մաքսատուրքի

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն քննադատել է ԱՄՆ-ի քայլը՝ Կանադայից ներմուծվող ալյումինի վրա 10 տոկոս սակագին սահմանելու ԱՄՆ-ի որոշումը, հայտարարելով, որ Օտտավան քննարկում է պատասխան քայլի հնարավորությունը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը  Օտտավային մեղադրել է ԱՄՆ-ի հետ նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններով ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ և հայտարարել, որ 10 տոկոս սակագին է սահմանում Կանադայից ալյումինե արտադրանքի ներմուծման համար:

Թրամփի խոսքով՝ նոր սակագներն ուժի մեջ են մտնելու օգոստոսի 16-ից: