Թայվանը բանակցություններ է վարում ԱՄՆ-ից անօդաչու սարքեր գնելու շուրջ
Պեկինի և Վաշինգտոնի միջև լարվածության ֆոնին, Թայվանի պաշտոնյաները բանակցություններ են վարում ամերիկացիների հետ՝ չորս արդիական անօդաչու սարք գնելու համար:
Ուրբաթ օրը, Reuters լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Թայվանի անօդաչու թռչող սարքերն ունեն ընդամենը 160 մղոն թռչելու հնարավորություն, սակայն ԱՄՆ-ի C-Guard լրտեսական անօդաչու սարքերն անցնում են 6000 ծովային մղոն:
Ըստ այս հաղորդման, անօդաչուների վաճառքը Թայվանին պետք է հաստատվի ԱՄՆ Կոնգրեսի կողմից, որը, սակայն, կարող է մերժել նախագիծը:
Չինաստանի պաշտպանության նախարար Վեյ Ֆենգը հինգշաբթի օրն իր ամերիկացի գործընկեր Մարկ Էսպերի հետ հեռախոսազրույցում նշել է, որ Միացյալ Նահանգները պետք է վերջ տա իր «սխալ հայտարարություններին ու քայլերին» և խուսափեի «ձեռնարկել վտանգավոր քայլեր, որոնք կարող են սրել լարվածությունը»:
Սակայն չնայած Պեկինի ընդդիմությանը, Էսպերը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է զենք վաճառել Թայվանին:
Չինաստանը Թայվանը համարում է իր տարածքի անբաժանելի մասը: