ԱՄՆ Կոնգրեսի մուսուլման անդամը արձագանքել է Էլլիոթ Աբրամսի նշանակմանը
ԱՄՆ Կոնգրեսի մուսուլմանական անդամ Իլհան Օմարն ուրբաթ օրն ի պատասխան Էլիոթ Աբրամսին ԱՄՆ Պետդեպարտամենտի Իրանի աշխատանքային խմբի նոր ղեկավար նշանակելու որոշման, գրել է, որ Աբրամսը ստել է Կոնգրեսին՝ հարյուրավոր քաղաքացիական անձանց սպանության վերաբերյալ:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատական անդամը հիշեցրել է նաև Էլլիոթ Աբրամսի դերը 1981-ին Էլ Սալվադորի ժողովրդի ջարդերի մեջ և գրել, որ կոտորածը տեղի է ունեցել ԱՄՆ պաշտոնյաների հսկողության ներքո:
Էլիոթ Աբրամսը նաև դերակատարություն է ունեցել Լատինական Ամերիկայում և Վենեսուելայում ԱՄՆ միջամտողական քաղաքականության մեջ:
ԱՄՆ-ն իր հակաիրանական նպատակների ձախողումից հետո, հինգշաբթի օրը ԱՄՆ Պետդեպարտամենտի Իրանի հարցով աշխատանքային խմբավորման ղեկավար Բրայան Հուքը հայտարարեց հրաժարականի մասին: