Չինական բանկերը դուրս են գալիս SWIFT-ից
https://parstoday.ir/hy/news/world-i124064-Չինական_բանկերը_դուրս_են_գալիս_swift_ից
Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև լարվածության սրացումից և հոնկոնգյան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու Վաշինգտոնի քայլից հետո, Չինաստանի կառավարությունն իր բանկերին կոչ է արել հեռանալ SWIFT ( Տեղեկատվության փոխանակման և վճարումներ կատարելու միջազգային, միջբանկային համակարգ) բանկային համակարգից և օգտագործել այլընտրանքային չինական համակարգ: Այդ մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 09, 2020 07:48 Asia/Tehran
  • Չինական բանկերը դուրս են գալիս  SWIFT-ից

Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև լարվածության սրացումից և հոնկոնգյան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու Վաշինգտոնի քայլից հետո, Չինաստանի կառավարությունն իր բանկերին կոչ է արել հեռանալ SWIFT ( Տեղեկատվության փոխանակման և վճարումներ կատարելու միջազգային, միջբանկային համակարգ) բանկային համակարգից և օգտագործել այլընտրանքային չինական համակարգ: Այդ մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Չինաստանի Կենտրոնական բանկը կիրակի օրը հրապարակել է հաղորդագրություն, որում հայտարարել է.«ԱՄՆ կանոնակարգերի և պատժամիջոցների վավերացումը կարող է թիրախավորել այն բանկերին, որոնք ծառայություններ են մատուցում Չինաստանի և Հոնկոնգի պաշտոնյաներին, ուստի այդ բանկերը կհայտնվեն պարտադրյալ  պատժամիջոցների ցուցակում»:

Ըստ հաղորդման,  Բելգիայում գործող Swift համակարգը վերահսկում է ԱՄՆ-ի կողմից դոլարով իրականացվող ֆինանսական վճարումները:

Չինաստանի Կենտրոնական բանկի կոչով՝ այդ երկրի  բանկերը պետք է օգտագործեն յուանի փոխանակումները և այդ երկրի համապատասխան համակարգը, որպեսզի ԱՄՆ-ն ավելի քիչ տվյալներ ունենա չինական ֆինանսական գործարքների ու փոխանակումների վերաբերյալ:

Աշխարհի գրեթե 100 երկրներ ու տարածաշրջաններ համագործակցում են Չինաստանի UnionPay վճարային համակարգի հետ:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio