Չինական բանկերը դուրս են գալիս SWIFT-ից
Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև լարվածության սրացումից և հոնկոնգյան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու Վաշինգտոնի քայլից հետո, Չինաստանի կառավարությունն իր բանկերին կոչ է արել հեռանալ SWIFT ( Տեղեկատվության փոխանակման և վճարումներ կատարելու միջազգային, միջբանկային համակարգ) բանկային համակարգից և օգտագործել այլընտրանքային չինական համակարգ: Այդ մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
Չինաստանի Կենտրոնական բանկը կիրակի օրը հրապարակել է հաղորդագրություն, որում հայտարարել է.«ԱՄՆ կանոնակարգերի և պատժամիջոցների վավերացումը կարող է թիրախավորել այն բանկերին, որոնք ծառայություններ են մատուցում Չինաստանի և Հոնկոնգի պաշտոնյաներին, ուստի այդ բանկերը կհայտնվեն պարտադրյալ պատժամիջոցների ցուցակում»:
Ըստ հաղորդման, Բելգիայում գործող Swift համակարգը վերահսկում է ԱՄՆ-ի կողմից դոլարով իրականացվող ֆինանսական վճարումները:
Չինաստանի Կենտրոնական բանկի կոչով՝ այդ երկրի բանկերը պետք է օգտագործեն յուանի փոխանակումները և այդ երկրի համապատասխան համակարգը, որպեսզի ԱՄՆ-ն ավելի քիչ տվյալներ ունենա չինական ֆինանսական գործարքների ու փոխանակումների վերաբերյալ:
Աշխարհի գրեթե 100 երկրներ ու տարածաշրջաններ համագործակցում են Չինաստանի UnionPay վճարային համակարգի հետ:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio