Բելառուսում նախագահական ընտրությունները կայացել են․ ԿԸՀ
https://parstoday.ir/hy/news/world-i124083-Բելառուսում_նախագահական_ընտրությունները_կայացել_են_ԿԸՀ
Բելառուսում նախագահական ընտրությունները կայացել են, հայտնել է լրագրողներին ԿԸՀ նախագահ Լիդիա Երմոշինան, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Օգոստոս 09, 2020 14:56 Asia/Tehran
  • Բելառուսում նախագահական ընտրությունները կայացել են․ ԿԸՀ

Բելառուսում նախագահական ընտրությունները կայացել են, հայտնել է լրագրողներին ԿԸՀ նախագահ Լիդիա Երմոշինան, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն։

Լիդիա Երմոշինայի խոսքով՝ մասնակցության 50 տոկոսի շեմը հաղթահարել են բոլոր շրջանները, բացի Միսնկից։ Գոմելի եւ Մոգիլեւսկու շրջաններում 12.00-ի դրությամբ ընտրատեղամասեր էին եկել ավելի քան 60 տոկոս ընտրողներ։ «Այդ թվին են պատկանում նաեւ վաղաժամ քվեարկության տվյալները»,-պարզաբանել է ԿԸՀ-ի ղեկավարը։

Բերստսկի շրջանում ընտրատեղամասերում մասնակցությունը կազմել է 50,3 տոկոս, Վիտեբսկում՝ 56,49 տոկոս, Գոմելում՝ 66,06 տոկոս, Գրոդնենսկում՝ 52,99 տոկոս։

Մինսկի շրջանում քվեարկել է ընտրողների 53,55 տոկոսը, Մոգիլեւսկիում՝ 63,25 տոկոսը, Մինսկում՝ 43,01 տոկոսը։

Նախագահի պաշտոնին հավակնում է 5 թեկնածու՝ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Անդրեյ Դմիտրիևը, Աննա Կանոպացկայան, Սվետլանա Տիխանովսկայան և Սերգեյ Չերեչենը։

News.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio