Ռուսաստանը դատապարտել է Սիրիայի քուրդ զինյալների հետ ԱՄՆ-ի նավթային գործարքը
https://parstoday.ir/hy/news/world-i124087-Ռուսաստանը_դատապարտել_է_Սիրիայի_քուրդ_զինյալների_հետ_ԱՄՆ_ի_նավթային_գործարքը
Ռուսաստանի արտգործնախարարությունը դատապարտել է ամերիկյան ընկերության նավթային գործարքը Սիրիայի քուրդ զինյալների հետ, դա համարելով այդ երկրի ինքնիշխանության խախտում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 10, 2020 04:35 Asia/Tehran
  • Ռուսաստանը դատապարտել է Սիրիայի քուրդ զինյալների հետ ԱՄՆ-ի նավթային գործարքը

Ռուսաստանի արտգործնախարարությունը դատապարտել է ամերիկյան ընկերության նավթային գործարքը Սիրիայի քուրդ զինյալների հետ, դա համարելով այդ երկրի ինքնիշխանության խախտում:

Շաբաթ օրը, Ռուսաստանի արտգործնախարարությունը Վաշինգտոնին մեղադրել է Սիրիայի բնական ռեսուրսները թալանելու մեջ: Հայտարարության մեջ ասվում է, որ Մոսկվան դատապարտում է ամերիկյան ընկերության և Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի միջև կնքված նավթային գործարքը:

Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարության մեջ նշել է, որ Վաշինգտոնն ապօրինի ներկայուրթյուն ունի Սիրիայի հյուսիսարևելյան և հարավային շրջաններում և թալանում ու վաճառում է այդ երկրի բնական պաշարները:

Ավելի վաղ, Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել, որով դատապարտում էր երկրի արևելքում և հյուսիսարևելքում գտնվող քուրդ աշխարհազորայինների և ամերիկյան ահաբեկչական ուժերի միջև կնքված նավթային գործարքը, նշելով, որ Վաշինգտոնը, բացի սիրիական  նավթը թալանելուց, այլ նպատակ չունի և որ Սիրիայում այդ երկրի ռազմական ներկայությունը պետք է ավարտվի հնարավորինս շուտ: