Ռուսաստանը դատապարտել է Սիրիայի քուրդ զինյալների հետ ԱՄՆ-ի նավթային գործարքը
Ռուսաստանի արտգործնախարարությունը դատապարտել է ամերիկյան ընկերության նավթային գործարքը Սիրիայի քուրդ զինյալների հետ, դա համարելով այդ երկրի ինքնիշխանության խախտում:
Շաբաթ օրը, Ռուսաստանի արտգործնախարարությունը Վաշինգտոնին մեղադրել է Սիրիայի բնական ռեսուրսները թալանելու մեջ: Հայտարարության մեջ ասվում է, որ Մոսկվան դատապարտում է ամերիկյան ընկերության և Սիրիայի դեմոկրատական ուժերի միջև կնքված նավթային գործարքը:
Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարության մեջ նշել է, որ Վաշինգտոնն ապօրինի ներկայուրթյուն ունի Սիրիայի հյուսիսարևելյան և հարավային շրջաններում և թալանում ու վաճառում է այդ երկրի բնական պաշարները:
Ավելի վաղ, Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել, որով դատապարտում էր երկրի արևելքում և հյուսիսարևելքում գտնվող քուրդ աշխարհազորայինների և ամերիկյան ահաբեկչական ուժերի միջև կնքված նավթային գործարքը, նշելով, որ Վաշինգտոնը, բացի սիրիական նավթը թալանելուց, այլ նպատակ չունի և որ Սիրիայում այդ երկրի ռազմական ներկայությունը պետք է ավարտվի հնարավորինս շուտ: