Չինաստանն ու Ռուսաստանը նվազեցնում են դոլարի կիրառումը առևռտրափոխանակումներում
https://parstoday.ir/hy/news/world-i124091-Չինաստանն_ու_Ռուսաստանը_նվազեցնում_են_դոլարի_կիրառումը_առևռտրափոխանակումներում
Չինաստանի ու Ռուսաստանի միջև առևտրային փոխանակումների ժամանակ դոլարի կիրառումը նվազել է 46 տոկոսով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 10, 2020 04:52 Asia/Tehran
  • Չինաստանն ու Ռուսաստանը նվազեցնում են դոլարի կիրառումը առևռտրափոխանակումներում

Չինաստանի ու Ռուսաստանի միջև առևտրային փոխանակումների ժամանակ դոլարի կիրառումը նվազել է 46 տոկոսով:

Չինաստանի և Ռուսաստանի միջև առևտրում դոլարի մասնաբաժնի անկումը վկայում է երկու երկրների միջև նոր «ֆինանսական դաշինքի» մասին, կիրակի օրը հաղորդել է Sputnik լրատվական գործակալությունը:

Ըստ այս հաղորդման, 2020 թվականի առաջին երեք ամիսների ընթացքում երկու երկրների միջև բոլոր գործարքների կեսից ավելի քիչն իրականացվել է դոլարով, 30 տոկոսը՝ եվրոյով և 24 տոկոսն ազգային արժույթներով:

«Երկու երկրները, ի վերջո, գտել են անհրաժեշտ պարամետրերը կոալիցիա կազմելու համար», - ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն Ալեքս Մասլովը ՝ ֆինանսական ոլորտում Ռուսաստան-Չինաստան համագործակցության վերաբերյալ: