Մինսկում բախումների արդյունքում զոհվել է առաջին ցուցարարը
https://parstoday.ir/hy/news/world-i124103-Մինսկում_բախումների_արդյունքում_զոհվել_է_առաջին_ցուցարարը
Առաջին մարդն է զոհվել Մինսկում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ, գրում է «NEXTA Live» Telegram- ալիքը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 10, 2020 09:24 Asia/Tehran
  • Մինսկում բախումների արդյունքում զոհվել է առաջին ցուցարարը

Առաջին մարդն է զոհվել Մինսկում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ, գրում է «NEXTA Live» Telegram- ալիքը։

Ինչպես նշվում է, կադրում երևում է, թե ինչպես է բժիշկը ծնկի վրա նստել գետնին պառկած մարդու կողքին: «Ըստ նախնական տեղեկությունների՝ երիտասարդը մահացել է», – ասվում է լուսանկարում նշված վերնագրում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մինսկի փողոցներում մի քանի ցուցարար վնասվածքներ են ստացել: Նրանցից մեկն արնաշաղախ հոսպիտալացվել է շտապօգնության մեքենայով: Տուժողը պարզաբանել է, որ ոստիկանները մահակներով ծեծի են ենթարկել իրեն:

Երեկոյան նախագահական ընտրությունների առաջին արդյունքների հրապարակումից հետո Բելառուսի մի շարք քաղաքներում չարտոնված բողոքի ցույցեր սկսվեցին:

1in.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio