Մամուլի տեսություն 15-04-2016
Եմենական կողմերին ուղղակի պատերազմի մեջ ներքաշելը և միջնորդավորված պատերազմ շղթայազերծելը Եմենում Սաուդյան Արաբիայի նոր սցենարն է։
«Խորասան» օրաթերթ
Եմենում միջնորդավորված պատերազմը Սաուդյան Արաբիայի նոր սցենարն է
Եմենական կողմերին ուղղակի պատերազմի մեջ ներքաշելը և միջնորդավորված պատերազմ շղթայազերծելը Եմենում Սաուդյան Արաբիայի նոր սցենարն է։
«Խորասան» թերթի վերլուծականում ասված է․-«Ծախսատար գործողություններին արժանապատվորեն վերջ դնելու և նախատեսված նպատակների իրականացման, այդ թվում Եմենի հրաժարական տված նախագահ՝ Մանսուր Հադիին երկիր վերադարձնելու հարցում ձախողումը պատճառ է դարձել,որ Սաուդյան Արաբիան համաձայնվի Եմենում հրադադարի հաստատմանը»։
«Սաուդյան Արաբիայի ուժերն ու նրանց վարձկանները խախտելով հրադադարը տակավին փորձում են մինչև ապրիլի 18-ը՝ Քուվեյթում կայանալիք նիստի կայացումը, արտոնություններ կորզել։Նիստի օրակարգում է դրված կառավարության ձևավորման և բախումներին վերջ դնելու շուրջ հնարավոր համաձայնության կայացումը, սակայն չի թվում ,որ նիստի մասնակիցներն արագ լուծում գտնեն այդ հարցերի համար»,գրում է թերթը;
«Սաուդյան Արաբիան համաձայն չէ իր ընդդիմադիրները ներգրավվեն Եմենի ապագա կառավարության կազմում ,ինչի հավաստիքն է՝ Եմենի հրաժարական տված վարչապետ ու փոխնախագահ՝ Խալեդ Բեհահին պաշտոնազրկելը և Բեն Դեղերին ու Ալ Ահմարին վարչապետի ու փոխնախագահի պաշտոններում նշանակելը ։ Եվ այդպիսով սաուդացիները նախադրյալներ են ստեղծել Եմենում իրենց լծակների գործունեության համար», -եզրակացնում է Խորասան թերթը։
«Իրան»օրաթերթ
ԱՄՆ-ն Միջին Արևելքի իրողություններն ընդունելու համարձակության կարիք ունի
Միջին Արևելքում Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի իրագործումից հետո, ԱՄՆ-ի դիրքորոշումը փաստորեն շեղվել է տարածաշրջանի իրավիճակի բարելավմանն ուղղված Իրանի հետ գործակցության ճանապարհից։
«Իրան» օրաթերթը գրում է․-«ԱՄՆ պետքարտուղար՝ Ջոն Քերիի Միջինարևելյան տարածաշրջան կատարած այցը և նրա հակաիրանական դիրքորոշումը ցույց են տալիս,որ Վաշինգտոնի արտաքին քաղաքականության մեջ համարձակություն չի նկատվում և կայուն Միջին Արելք ստեծվելու համար , այն ինչ ԱՄՆ-ի կառավարությունը կարիք ունի, դա իրողություններն ընդունելու և այդ մասին իր տարածաշրջանային դաշնակիցներին համոզելու համարձակությունն է։ԱՄՆ-ն հասել է այն եզրակացության ,որ կայուն Միջին Արևելք ունենալու համար, այս տարածաշրջանում Իրանի եզակի դերակատարությունը պաշտոնապես ճանաչելուց բացի այլ ելք չունի, քանզի Իրանի հզորության հիմքերն այնքան շատ են ,որ անխոհեմություն կլինի տարածաշրջանային անվտանգ հարաբերություններում Իրանի Իսլամական հանրապետության շրջանցումը»,ասված է «Իրան» թերթի վերլուծականում։
«ԱՄՆ-ի այժմյան արտաքին քաղաքականությունն է՝ սիրաշահել ու աջակցել այն երկրներին,որոնց անվտանգությունն ապահովվում է նավթային դոլարներով զենքի գնմամբ և ծայրահեղական խմբավորումներին աջակցելու միջոցով։ Միջին Արևելքն առավել քան երբևէ տարածաշրջանի ու վերտարածաշրջանի երկրների համագործակցության կարիքն ունի տարածաշրջանի ժողովուրդների միջև անվտանգ հարաբերություններ հաստատվելու համար»,եզրակացնում է թերթը։
Armradio.am
Վ. Պուտին. ՌԴ- ն ցանկանում է աշխատել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը հնարավոր է հասնել բացառապես քաղաքական ճանապարհով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիների հետ ամենամյա «Ուղիղ կապի» ժամանակ: Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ Մոսկվան շարունակելու է համագործակցել հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ խնդրի լուծումը գտնելու նպատակով:
«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման նպատակով մենք աշխատելու ենք միջազգային կառույցների շրջանակներում, ինչպես նաև շարունակելու ենք երկկողմ համագործակցությունը: Ինչ էլ ասեն՝ Ռուսաստանը հետաքրքրված է խնդրի կարգավորմամբ, քանի որ մենք ցանկանում ենք լիարժեք աշխատել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ»,- ասել է Ռուսաստանի նախագահը:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շատ զգայուն թեմա է, և մենք պետք է դրան շատ զգուշավոր մոտեցում ցուցաբերենք բժշկական հայտնի` «մի վնասիր» սկզբունքով», ընդգծել է Վլադիմիր Պուտինը:
Նրա խոսքով Ղարաբաղյան խնդիրը հին հակամարտություն է: «Այն սառեցված վիճակում էր, դժբախտաբար, տեղի ունեցավ բռնության բռնկում: Մենք կանենք ամեն բան` խնդիրը կարգավորելու, երկու կողմերի համար ընդունելի որոշում գտնելու համար: Իհարկե, ԼՂ հարցով անհրաժեշտ է երկարատև լուծում: Դրան հնարավոր է հասնել բացառապես քաղաքական ճանապարհով, այդ հարցում պետք է գտնել փոխզիջում»,- ասել է Ռուսաստանի նախագահը
Պուտինի խոսքով, մի քանի տարի առաջ տպավորություն է եղել, թե գտնվել է փոխզիջումը, «սակայն պարզվեց, որ դա, դժբախտաբար, այդպես չէր»,- ասել է Պուտինը:
Ռուսաստանի նախագահն անդրադարձել է նաև Ռուսաստանում բնակվող հայերի ու ադրբեջանցիներին։ «Ռուսաստանում ապրում են մեծ թվով հայեր ու ադրբեջանցիներ, միլիոնների մասին է խոսքը: Բարեբախտաբար, մեր երկրի տարածում մենք խնդիրներ չունենք: Ավելին, ես գիտեմ հայերի ու ադրբեջանցիների, ովքեր չնայած բոլոր ողբերգական իրադարձություններին, շարունակում են պահպանել բարիդրացիական միջանձնային հարաբերություններ։ Կարծում եմ՝ դա շատ ճիշտ է: Ռուսաստանը կշարունակի իր ներդրումն ունենալ: Սակայն, բնականաբար, վերջնական որոշումը պետք է կայացնեն Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրները»,- ասել է Ռուսաստանի նախագահը:
Gala tv.am
Սպիտակ տունը «Պլան-Բ» է մշակել Սիրիայում Ռուսաստանին հակազդելու նպատակով The Wall Street Journal
«ԿՀՎ-ն եւ նրա տարածաշրջանային գործընկերները մշակել են ավելի հզոր զենքի մատակարարման ծրագիր չափավոր ապստամբներին, ովքեր մարտնչում են Ռուսաստանի աջակցությունը վայելող սիրիական վարչակարգի դեմ»,- հաղորդում է The Wall Street Journal-ը:
«Սպառազինությունը կօգնի հասցնել ավելի ճշգրիտ հարվածներ Ասադի օդուժին եւ հրետանուն»,- գրում է լրագրող Ադամ Էնթուսը:
«Փետրվարին Օբամայի ռազմական եւ հետախուզական հարցերով բարձրաստիճան խորհրդականները պահանջել են, որ Սպիտակ տունը «Պլան-Բ» մշակի Սիրիայում Ռուսաստանին հակազդելու նպատակով: Այն քննարկվել է Մերձավոր Արեւելքում հետախուզական գործակալությունների պետերի գաղտնի հանդիպման ընթացքում, ինչպես նաեւ հետախուզական ծառայությունների ներկայացուցիչների հետագա հանդիպումների ժամանակ: ԿՀՎ-ն նախկինում հավաստիացրել էր ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիայի անդամներին, որ նրանց թույլ կտան աջակցել սիրիական չափավոր ընդդիմությանը: Կոալիցիայի անդամները պայմանավորվել են «Պլան-Բ»-ի սկզբունքների շուրջ, սակայն Սպիտակ տունը դեռ պետք է հաստատի զինատեսակների ցուցակը»,- ասվում է հոդվածում:
«ԿՀՎ-ն հստակ բացատրել է դաշնակիցներին, որ նոր սպառազինությունը կհանձնվի ապստամբներին միայն այն դեպքում, եթե զինադադարը եւ քաղաքական քայլերը ձախողվեն եւ լայնամասշտաբ մարտական գործողությունները վերսկսվեն: Ամերիկացի պաշտոնյաները հայտարարել են, որ ոչ պաշտոնապես հասկացնում են ռուսական կողմին. սիրիական չափավոր ընդդիմությունը չի անհետանա, իսկ լայնամասշտաբ մարտերի վերսկսումը կարող է կրկին վտանգ ստեղծել ռուսաստանցի օդաչուների համար»:
«Սակայն որոշակի մտահոգություն կա ՀՕՊ համակարգերի հետ կապված, որոնցից ոչ մեծ քանակությամբ ապստամբները հավանաբար ստացել են ապօրինի ուղիներով: ԿՀՎ-ում վախենում են, որ դրանք կհայտնվեն ահաբեկիչների ձեռքերում եւ կկիրառվեն քաղաքացիական օդանավերի դեմ, եւ ձգտում է կանխել դրանց հետագա անվերահսկելի մուտքը պատերազմական գոտի: Թուրքիան եւ Սաուդյան Արաբիան կոչ են անում թույլ տալ զենիթահրթիռային համակարգերի մատակարարումը, սակայն ԱՄՆ-ն առաջարկում է այլընտրանքներ, օրինակ՝ բեռնատարների վրա տեղադրված զենիթային մարտկոցներ»,-գրում է The Wall Street Journal-ը:
---