ԱՄՆ կոնգրեսականը նախազգուշացրել է Սաուդյան Արաբիայի միջուկային ծրագրի կապակցությամբ
Պետքարտուղար Մայք Պոմպեոյին ուղղված նամակում, դեմոկրատ Բրեդ Շերմանը Սպիտակ տանը կոչ է արել պատասխանել Սաուդյան Արաբիայի միջուկային ծրագրի վերաբերյալ հարցերին:
Նամակում Շերմանը մտահոգություն է հայտնել Սաուդյան Արաբիայի միջուկային գործունեության վերաբերյալ և կոչ արել դադարեցնել այն գործողությունները, որոնք կարող են Սաուդյան Արաբիային հնարավորություն տալ միջուկային զենք ձեռք բերել:
Ի պաշտպանություն Սաուդյան Արաբիայի վարչակարգի ՝ Թրամփի վարչակազմը վերջերս սկսել է բանակցություններ և համագործակցություն Սաուդյան Արաբիայի հետ ՝ միջուկային հաստատություն հիմնելու վերաբերյալ ՝ հակառակ ԱՄՆ օրենսդրությանը, որը սահմանում է այլ երկրների հետ միջուկային համագործակցության հատուկ կանոններ:
Թրամփի վարչակազմի այս քայլըարժանացել է լայնածավալ քննադատությունների: :
Վերջերս Վիենայում տեղակայված միջազգային կազմակերպություններին Իրանի մշտական ներկայացուցչությունը մտահոգություն էր հայտնեց Սաուդյան Արաբիայի գաղտնի միջուկային ծրագրի և տարածաշրջանի վրա դրա բացասական հետևանքների կապակցությամբ:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian