ԱՄՆ-ում ոչնչացվել են ավելի քան 50 ռասիստական խորհրդանշաններ
https://parstoday.ir/hy/news/world-i124274-ԱՄՆ_ում_ոչնչացվել_են_ավելի_քան_50_ռասիստական_խորհրդանշաններ
ԱՄՆ-ում տեղի ունեցած հակառասիստական ցույցերի ընթացքում ոչնչացվել են ավելի քան 50 ռասիստական ու ստրկատիրական խորհրդանշաններ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 14, 2020 08:45 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում ոչնչացվել են ավելի քան 50 ռասիստական խորհրդանշաններ

ԱՄՆ-ում տեղի ունեցած հակառասիստական ցույցերի ընթացքում ոչնչացվել են ավելի քան 50 ռասիստական ու ստրկատիրական խորհրդանշաններ:

Հիլ պարբերակայն ինտերնետային կայքի հաղորդմամբ, Հարավային աղքատության իրավաբանական կենտրոնը հայտարարել է, որ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո նախորդ տարիների համեմատությամբ ստրկատիրական ժամանակաշրջանի ու ռասիզմի խորհրդանշանների ոչնչացման դեպքերն աճել են:

Սա այն դեպքում, երբ 2019թ. կոնֆեդերացիայի միայն 16 հուշարձան է ապամոնտաժվել:

Այս ամենի մեջ ներառվում է 38 հուշարձանների կործանում կամ ապամոնտաժում, 5 տեղափոխություններ 16 դպրոցների, այգիների  կամ այլ վայրերի անվան փոփոխություն:

Բելգիայում հակառասիստական բողոքների խստացմամբ ոչնչացվել է այդ երկրի թագավոր  Լեոպփոլդ Բ-ի արձանը:

Մեծ Բրիտանիայի Բրիստոլ քաղաքում նույնպես բողոքարարները կործանել են ստրուկների վաճառական Էդվարդ Քոլսթոնի արձանը:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio