Ֆաոչի.«ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածման ներկա վիճակը անհանգստացնող է»
ԱՄՆ-ի ալերգիայի և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրենը նախազգուշացրել է ԱՄՆ-ում կորոնավիրուսի չվերահսկման հետևանքների կապակցությամբ:
Նախազգուշացնելով ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածման չվերահսկման վտանգների կապակցությամբ Անթոնի Ֆաոչին ասել է.«Երկրում կորոնավիրուսի տարածման ներկա վիճակը անհանգստացնող է»:
Շեշտելով, որ ԱՄՆ-ն հայտնվել է չափազանց վտանգավոր պատմական պանդեմիայի կենտրոնում, Ֆաոչին նշել է. «Եթե դաշնային կառավարությունն ու նահանգներն իրար կողքի չկանգնեն ԱՄՆ-ն կշարունակի վարակվածների ու մահացողների թվի ավելացման ականատեսը լինել»:
Գլոբալ մասշտաբով և՛ վարակակիրների և՛ մահացածների առումով ԱՄՆ-ն գլխավորում է աշխարհի երկրների ցուցակը:
Հայտարաված պաշտոնական վերջին տվյալների համաձայն մինչ այժմ ԱՄՆ-ում ավելի քան 5 մլն. 416 հազար մարդ վարակվել է կորոնավիրուսով, որոնցից 170 հազարը մահացել է:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio