Ֆաոչի.«ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածման ներկա վիճակը անհանգստացնող է»
https://parstoday.ir/hy/news/world-i124289-Ֆաոչի._ԱՄՆ_ում_կորոնավիրուսի_տարածման_ներկա_վիճակը_անհանգստացնող_է
ԱՄՆ-ի ալերգիայի և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրենը նախազգուշացրել է ԱՄՆ-ում կորոնավիրուսի չվերահսկման հետևանքների կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 14, 2020 13:39 Asia/Tehran
  • Ֆաոչի.«ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածման ներկա վիճակը անհանգստացնող է»

ԱՄՆ-ի ալերգիայի և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրենը նախազգուշացրել է ԱՄՆ-ում կորոնավիրուսի չվերահսկման հետևանքների կապակցությամբ:

Նախազգուշացնելով ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածման չվերահսկման վտանգների կապակցությամբ Անթոնի Ֆաոչին ասել է.«Երկրում կորոնավիրուսի տարածման ներկա վիճակը անհանգստացնող է»:

Շեշտելով, որ ԱՄՆ-ն հայտնվել է չափազանց վտանգավոր պատմական պանդեմիայի կենտրոնում, Ֆաոչին  նշել է. «Եթե դաշնային կառավարությունն ու նահանգներն իրար կողքի չկանգնեն ԱՄՆ-ն կշարունակի վարակվածների ու մահացողների թվի ավելացման ականատեսը լինել»:

Գլոբալ մասշտաբով և՛ վարակակիրների և՛ մահացածների առումով ԱՄՆ-ն գլխավորում է աշխարհի երկրների ցուցակը:

Հայտարաված պաշտոնական վերջին տվյալների համաձայն մինչ այժմ ԱՄՆ-ում ավելի քան 5 մլն. 416 հազար մարդ վարակվել է կորոնավիրուսով, որոնցից 170 հազարը մահացել է:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio