Թուրքիա.«ԱՄԷ-ն դավաճանել է Պաղեստինյան հարցին»
https://parstoday.ir/hy/news/world-i124336-Թուրքիա._ԱՄԷ_ն_դավաճանել_է_Պաղեստինյան_հարցին
Թուրքիայի խորհրդարանի նախագահը շաբաթ օրն ասել է.«Էմիրություններն Իսրայելի հետ իր հարաբերությունները նորմալացնելու միջոցով դավաճանել է Պաղեստինյան հարցին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 15, 2020 14:50 Asia/Tehran
  • Թուրքիա.«ԱՄԷ-ն դավաճանել է Պաղեստինյան հարցին»

Թուրքիայի խորհրդարանի նախագահը շաբաթ օրն ասել է.«Էմիրություններն Իսրայելի հետ իր հարաբերությունները նորմալացնելու միջոցով դավաճանել է Պաղեստինյան հարցին»:

Առանց անդրադառնալու Սիոնիստական ռեժիմի հետ Թուրքիայի սերտ համագործակցությանը, Մուստաֆա Շենթոփն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.«Արաբական Միացյալ Էմիրությունները, որ Թուրքիային մեղադրում է  արաբական երկրների ներքին գործերին միջամտելու մեջ, դավաճանել է Պաղեստինի հարցին, որը համարվում է Իսլամ աշխարհի կարևորագույն հարցերից մեկը»:

Չնայած այս հայտարարություններին, հարկ է նշել, որ Թուրքիան երկար տարիներ Իսրայելից ստանում է ռազմական զգայուն  տեխնոլոգիաներ: Թուրք-իսրայելական ռազմական հարաբերությունների զարգացման պատմությունը սկսվում է 1990 և 1991 թվականներից:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio