Հագայի դատարան. «Հեզբոլլահը մասնակցություն չի ունեցել Հարիրի սպանության մեջ»
Միջազգային քրեական դատարանը հերքել է Լիբանանի նախկին վարչապետի դեմ մահափորձի մեջ Լիբանանի Հեզբոլլահի մասնակցության վարկածը:
Երեքշաբթի օրը, նշելով որ Ռաֆիղ Հարիրիի սպանությունը քաղաքական նպատակներով իրականացված ահաբեկչական գործողություն է եղել, ՄՔԴ-ն հայտարարել է.«Ոչ մի պատճառ գոյություն չունի, որ Հեզբոլլահի ու Սիրիայի ղեկավարները մասնակցած լինեն Լիբանանի նախկին վարչապետ Հարիրիի սպանությանը»:
Դատավորը նույնպես շեշտել է, որ այս սպանության մեջ Հեզբոլլահի գլխավոր քարտուղարի մասնակցությունը ապացուցող փաստարկ չկա և Սեյեդ Հասան Նասրոլլահը և Ռաֆիղ Հարիրին լավ հարաբերություններ են ունեցել միմյանց հետ:
2005թ. փետրվարի 14-ին Բեյրությում իրականացված ռմբադրման հետևանքով սպանվեցին Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիղ Հարիրին ու 21 ուրիշներ: